
ՄՆԱ՜
Մնա՜, Էլի՜ մնա, Մնա ինձ հետ, Մարմնիս վրա, Ձեռքերիս մեջ Թեւատարած, Բավարարված, Խենթ ու խելառ, Ու հեւասպառ: Մնա սիրով Ու նվաղած, Եվ գիշերով Ցանկապատված, Սրտիս վրա, Առանց ամոթ, Մնա կրքոտ Մերկ համարյա: Այդպես մնա, Չհագեցած, Կյանքիս վրա, Ձեռքս սեղմած, Գիսախռիվ, Մարմնակործան, Հեզ, անխռով, Ու ինքնիշխան: Այսետղ մնա, Բառ մի ասա, Հրճվիր, ցնծա, Մաշկիս վրա, Հույսի գրկում Ու գիշերվա, Մինչև դրսում, Լույսը բացվեր, Իմ սե՜ր, իմ սե՜ր… Շառլ Ազնավուր Читать далее ՄՆԱ՜