Вики Кристина Барселона

Մեծահասակների համար հեքիաթներ ստեղծող հանճարեղ մարդու լավագույն գլուխգործոցը և մեկն այն եզակի ֆիլմերից, որը դիտել եմ մեկից ավելի անգամներ և հնարավոր է՝ էլի նայեմ։ Իր տարաբնույթ ասպեկտներով, գունավոր և անգույն կողմերով կյանքը բաց է բոլորիս առջև, բայց որքան տարբեր կերպ կարելի է տեսնել, զգալ, ընկալել և հատկապես մատուցել այն արվեստի միջոցով։ Եվ մատուցման հնարավոր ձևերից Վուդի Ալենը ընտրել է լավագույնը․ պարզություն, գեղեցկություն, թեթևություն և հումոր․․․ այ այսպես է նա ներկայացնում կյանքի՝ երբեմն ամենաբարդ և ամենատխուր կողմերը։ Այս ֆիլմն ինձ համար ընտրություն կատարելու մասին է, կյանքի պարգևած էմոցիաների բազմազանությունից քոնն ընտրելու մասին և, առհասարակ, հասկանալու, թե ինչպես ես նախընտրում ապրել․ էմոցիոնալ … Читать далее Вики Кристина Барселона

Ваша оценка: