Ноэль

Այս օրերին հենց ամանորյա տրամադրությանը համահունչ մի բան ես ուզում դիտել… Ամանորյա հրաշալի ֆիլմեր, իհարկե, շատ կան, բայց այս մեկն ինձ համար յուրահատուկ է: Նոր Տարին մանկության խորքից եկած հեքիաթ է, որը ուղեկցում է մեզ ողջ կյանքում, ամեն տարի, յուրաքանչյուր տարիքում: Իսկ Ноэль ֆիլմն ամանորյա հեքիաթ է, որը լիովին տեղավորվում է իրական կյանքում… Ինչպիսի՞ն է Ամանորը տարբեր մարդկանց համար. միայնակ կնոջ համար, ով ինքն իր մասին վաղուց մոռացել է , բարդ հարաբերություններում գտնվող զույգի համար, տղամարդու համար, ով չի կարողանում ներել ինքն իրեն, քահանայի համար, ով կորցրել է հավատն Աստծու հանդեպ… Եվ ի՞նչ զգացմունքներ է առաջացնում Ամանորը. ուրախություն, ոգևորություն, երբեմն … Читать далее Ноэль

Ваша оценка:

Ամանորյա նվեր ընթերցասերին

Սիրելի ընթերցող, Թող 2019 թվականը սկսվի Ձեր կյանքում ջերմությամբ, ժպիտներով, դրական լիցքերով և լի լինի այնպիսի պահերով, որոք կցանկանաք հավերժության վերածել… Իսկ ես այսօր փորձելու եմ իմ փոքրիկ ներդրումն ունենալ Ձեր օրը դրական էմոցիաներով լցնելու հարցում՝ նվիրելով Ձեզ այն էլեկտրոնային գիրքը, որը Դուք ինքներդ կընտրեք: Եվ, այսպես 1. այցելեք այստեղ և վայելեք մի քանի մեջբերումներ՝ բերված լավագույն գրքերից 2. ընտրեք այն մեկը, որը ամենաշատը կհավանեք 3. տեղադրեք մեջբերումը այս գրառման մեկնաբանություններում և շուտով համապատասխան գիրքը կստանաք նվեր Ձեր էլեկտրոնային հասցեին : Սկսենք տարին նաև լավ գրքերով 🙂 Читать далее Ամանորյա նվեր ընթերցասերին

Ваша оценка: