
Համո Սահյան. Օրը մթնեց
Օրը մթնեց, ժամն է արդեն Իրիկնահացի, Տխրությունս կամաց-կամաց Փոխվում է լացի: Իջնում էին խոհուն, խոնարհ Դեզերի ուսին Մի կաթնահունց երկնակամար, Մի ծերատ լուսին… Մեկը մեկից ամաչելով, Եվ զուսպ, և հավաք, Նստում էին մերոնք կարգով՝ Կրտսեր ու ավագ: Նստում էին և սպասում, Մինչև պապը գար, Մինչև բակում Ծաղիկ եզան Զանգը ծլնգար: Պապը գալիս, սուփրի գլխին Նստում էր շուքով, Եվ լցվում էր տունը դաշտի Բույր ու շշուկով… Ու երբ տատս ձեռքն էր առնում Շերեփը իր հին, Գդալները բնազդաբար Աղմկում էին: Թանապուրի տաք գոլորշին Գերանին առնում, Եվ սյունն ի վար գլոր-գլոր Ուլունք էր դառնում: Վայելում էր տաք թանապուր, Լավաշ ու սամիթ Աշխատավոր մի … Читать далее Համո Սահյան. Օրը մթնեց