
Պարույր Սևակ. Երջանկություն
Երջանկությո՛ւն, թող որ նայեմ ջինջ աչքերիդ, Ու թարթիչներըդ թող բնավ չթարթըվեն: Շա՜տ անգամ եմ ես կամեցել դառնալ գերիդ, Իսկ դրա տեղ քո կռնակն ես ինձ ցույց տվել: Հազիվ հիմա դու մոտեցել ես քո կամքով, Դու եկել ես և, փոխարկված զույգ ձեռքերի, Վզովս ընկել, փաթաթվել ես ծով քնքշանքով Ու ժպտում ես թովի՜չ այնքան, այնքան գերի՜չ: Եթե սիրում ես երևալ հանկարծակի, Ինչպե՞ս քեզ հետ ժամադըրվել և ի՞նչ ճամփով: Երևալըդ թե նման է հուր-կայծակի, Ինչպե՞ս խնդրել, որ չլինի երկինքն ամպոտ: Եթե թողնում, մեզ լքում ես նրա համար, Որ երազված լինի նաև քո այցը նոր, Էլ ի՞նչ իմաստ, ինչի՞ համար խնդրել հիմա, Որ մի … Читать далее Պարույր Սևակ. Երջանկություն