
Վահան Տերյան. Սոնետ
Կյանքին միշտ օտար, մահից վախեցող — Ես շրջում էի այս գունատ երկրում, Ուր չկար ցավի երջանկության ցող Եվ ոչ չըմեռնող բախտի դառը թույն։ Նա իր կարոտով ու իր ցանկությամբ Վառվեց իմ ամուլ գոյության վերա — Քնքուշ, հեռավոր մի հրեղեն ամպ՝ Ես նորան տեսա ու բախտից մեռա… Նա իր բոցերով այրեց ու գընաց. Նա բերեց հոգուս մահու քաղցր կյանք, Ուր հեզ վառվում է հավիտյան անլաց Անմեռ տրտմության մի պայծառ տանջանք,— Մի պաղ քարացում աղոթքի կանգնած, Մի վայելք֊հուշի չըմեռնող արբանք… Читать далее Վահան Տերյան. Սոնետ