Պարույր Սևակ․ Վերնագիրը վերջում V
Քայլում եմ գարնան լեցուն փողոցով Ու չեմ նկատում մինչև իսկ կանանց, Որ գեղեցիկ են` բարկացնելո՛ւ չափ… Քայլում եմ այնպես դանդա՜ղ — գլխիկո՜ր Ասես փողոցն է հանգուցվել ոտիս Ու խճողում է քայլքըս, խճըճում… Արփին շողերի ցած մեկնած ճանկով Գռուզ մազերս է թերևըս քաշում, Որ վառի-ցնցի և ուշքի բերի, Բայց ես չեմ զգում ո՛չ ցավ, Ո՛չ այրուցք… Արյունըս այնպես դանդաղ է հոսում, Ինչպես հարթ հովտում գետը ծավալված, Երբ չես էլ կարող հասկանալ կարգին, Թե նա ո՛ր կողմից ո՛ր կողմն է հոսում… Մի բան եմ հիշում Եվ կիսատ թողած` Մտքով կառչում եմ մեկ ուրիշ բանի… Ինքըս ինձ խղճում, Ուզում եմ, որ ինձ Մի … Читать далее Պարույր Սևակ․ Վերնագիրը վերջում V

