
Սիլվա Կապուտիկայն․ Մի մռայլվիր
Մի´ մռայլվիր ի´մ սիրելի, Թե հոգնել ես, էլ մի´ մնա. Թե գերում են քեզ աշխարհի հեռուները, Այնտե´ղ մնա: Թե դաշտերին ես կարոտել, Էլ մի´ փակվիր դու իմ հովտում, Թե լեռներն են հեռվից դյութել, Մի՜ թախծիր այս ստորոտում: Թե աչքեր կան աչքերիդ մեջ. Էլ ինձ նայել զուր մի´ ջանա. Գնա´, ու թե սերդ է անշեջ, Դու ե´տ կգաս, չե´ս մոռանա… Գիտե արդեն իմ լուռ հոգին՝ Նրա համար է աշխարհում Վանդակը միշտ վանում թռչնին, Որ դռները փա´կ են պահում… Читать далее Սիլվա Կապուտիկայն․ Մի մռայլվիր