Ռոբին Շարմա «Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին»»

default

Եթե Դուք կարդում եք այս գրառումը և մինչ այս պահը չէիք լսել կանադացի գրող Ռոբին Շարմայի և նրա այս գլուխգործոցի մասին, ապա ես Ձեզ շնորհավորում եմ՝ Ձեր բախտն իսկապես բերել է: Եվ էլ ավելի բախտավոր կլինեք, եթե որոշեք կարդալ այս գիրքը:
«Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին»» գիրքն էզոտերիկայի ոլորտի գրականություն է, մոտիվացնող գիրք և ուսուցանող ծրագիր միաժամանակ:
Պարզ, հաճելի, հեքիաթային և բոլորի համար մատչելի եղանակով հեղինակը մոտիվացնում է մեզ հասնել հաջողության, ունենալ այն ամենն, ինչ ի սրտե ցանկանում ենք և պատասխանում է ամենակարևոր հարցին. «Ինչպե՞ս»:
Անկախ նրանից, թե գիտակցության ինչ մակարդակում ենք գտնվում, այս գիրքը սիրով ձեռքը բռնելու, ուշադրությամբ ընթերցելու և կիրառելու դեպքում, այն իր պտուղները կունենա յուրաքանչյուր ընթերցողի կյանքում:

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.