
«Ինչու՞ են սպանում կանայք» սերիալ
Այս հրաշալի սերիալը մի քանի օր տանն անցկացնելու հետևանքով ունեցած լավագույն ձեռքբերումս է: Ըստ վիճակագրության՝ բանտում նստած կանանց մեծամասնությունը բանտարկված է սպանության համար, իսկ ճնշող մեծամասնությունը՝ ամուսնուն սպանելու: Ինչու՞: Այս սերիալում զուգահեռաբար ներկայացում են 3 ժամանակաշրջան՝ 60ականներ, 80ականներ և մեր օրեր… 3 ընտանիքների պատմություններ՝ փոխկապակցված միմյանց հետ յուրահատուկ ձևով: Թեև սերիալում կա սպանություն, բայց սպանությունն ինքնին սյուժեի առանցքը չէ: Ես կասեի, որ սերիալը հարաբերությունների մասին է՝ ներկայացված ամենաբնական և հետաքրքիր կողմով, ընդ որում՝ յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար իր ուրույն գեղեցկությամբ: Եվ այս ամենը պատկերված և մատուցված է այնքան մեծ վարպետությամբ, որ սերիալն արժանի է ամենաբարձր գնահատականին: Այստեղ կա թե խորություն և … Читать далее «Ինչու՞ են սպանում կանայք» սերիալ