Պատերազմի մասին

Արցախի քաղաքներում բնակվող խաղաղ բնակչությանն օրեր շարունակ սպանելուց հետո այսօր Ադրբեջանական զորքերը ռմբակոծեցին Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը՝ խորը ցավ պատճառելով յուրաքանչյուր հայի․․․Այո, այսօր յուրաքանչյուրը մեզանից մեծ կսկիծ ունի հոգում․․․ բայց քանդելով մեր եկեղեցին՝ դուք մեզ Աստծուց չհեռացրեցիք․․․Քանդելով մեր եկեղեցին՝ դուք շարեցիք մեր հաղթանակի վերջին ու ամենաամուր հիմնասյունը․․․Այո, մենք արդեն հաստատ հաղթելու ենք, քանի որ ձեր այս քայլով՝ դուք ինքներդ վերջնականապես Աստծուց երես թեքեցիք․․․Այսօր ամբողջ աշխարհն էլ կանգնի ձեր կողքին, Աստված ձեզ հետ էլ չի լինելու․․․Իսկ մեր եկեղեցին մենք էլի կկառուցենք, բայց դուք ձեր մեղքերը ո՞նց եք քավելու․․․Հայ ադրբեջանական պատերազմՕր 12-րդ Читать далее Պատերազմի մասին

Ваша оценка: