Հանճարեղ մարդկանց աֆորիզմերը Հայաստանի և հայերի մասին

Ի՞նչ է աֆորիզմը. փոքրիկ նախադասությամն արտահայտված մեծ և խորիմաստ միտք: Ահա մի քանի այդպիսի մտքեր Հայաստանի և  հայ ազգի մասին ժառանգված մեզ տարբեր ժամանակների հանճարեղ փիլիփոփաների, գրողների, մտածողների կողմից… Հայաստանը գիրք է, որով սովորել են առաջին մարդիկ… Օսիպ Մանդելշտամ (ռուս բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ ) Մենք զարմանալիորեն կենսուրախ ժողովուրդ ենք և ես անկասելիորեն հավատում եմ դրան: Ոչ մեկի բարբարոսությունը կամ բռնությունը չեն կարող կոտրել հայ ազգի՝ հավերժ լույսին ձգտող հզոր ոգին: Հովհաննես Թումանյան Այն ազգը, որը չի ուզում մահանալ, երբեք չի մահանա! Անատոլ Ֆրանց (Ֆրանսիացի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր ) Բավական է հրավիրել հարյուր հայի և նրանք կջախջախեն թշնամուն: Դենիս … Читать далее Հանճարեղ մարդկանց աֆորիզմերը Հայաստանի և հայերի մասին

Ваша оценка:

Պատերազմի օրերին

Եղանակների հերթափոխ է հիմա… բնությունն արդեն գույներն է փոխում, իսկ մեր ներսում եղանակը կանգ է առել…Տիեզերքում բազմազանություն է էմոցիաների… իսկ մեր հոգիներն անզգայացել են:Աշխարհում մարդկանց ցանկություններն ու երազանքները շատ են այնքան, այնքան տարբեր ու փոփոխվող…Իսկ մեր ցանկությունը մեկն է դարձել… անչափ կայուն, ընդամենը մեկը և ընդհանուր ազգի համար:Աշխարհում ամենուր սիրո կրակներ են վառվում, ամեն պահի… Իսկ մեր ներսի կրակներին սիրո համար տեղ չի մնում…Մեր կյանքերը կանգ են առել և ընկղմվել մի երազում, որից զարթնել չի հաջողվում…Եվ հայտնվել ենք իրականությունում, որն ուղեղի մեջ չի տեղավորվում:Ու կա հիմա լոկ տխրություն… խոր, անխափան ու անսահման… Читать далее Պատերազմի օրերին

Ваша оценка: