Պարույր Սևակ «Խաղաղություն»

Խաղաղություն ամենքի՛ն և ամենո՜ւր,-Այդ ենք միայն մենք աշխարհին կամենում: Խաղաղությո՜ւն, որ խաղողը քաղցրանա,Որ նորատունկ այգին տա բերք ու բարիք:Խաղաղությո՜ւն, որ աչիկներն իր բանաԴաշտում մի տուղտ, օրորոցում՝ մի բալիկ,Մի ծով ցորեն՝ գարնանային արտի մեջ,Անգիր մի երգ՝ բանաստեղծի սրտի մեջ,Մի երեքնուկ՝ բացատի մեջ անտառի,Անխոս մի սեր՝ սրտի խորքում պատանի… Խաղաղություն ամենքի՜ն և ամենո՛ւր,-Մեզ հետ նույնը բնությունն է կամենում: Խաղաղությո՜ւն, որ տատիկները բոլորԵրգեն իրենց թոռնիկներին մեղմ օրոր.Որ մայրերը և արտերը ծոցվորվեն,Որ դաշտ ու ձոր հասունություն վար ծորեն,Որ բանվորը գոհանա իր վաստակով,Շինարարը երկինք ելնի լաստակով,Սերմնացանը ափն իր խփի ու բանա,Այգեգործը դեռ չխմած՝ արբենա… Խաղաղություն ամենուրե՜ք, ամենքի՜ն,-Այդ են ուզում ամե՛ն մարդ ու ամեն կի՛ն: Խաղաղություն … Читать далее Պարույր Սևակ «Խաղաղություն»

Ваша оценка: