
Reconstruction (Реконструкция). Драма, 2003
Տղամարդ, կին, զգացմունքներ, հարաբերություններ, բաժանում, ցավ․․․ անխուսափելի ցավ։ Ֆիլմում ռեժիսորը ցույց է տալիս տղամարդու և կնոջ հարաբերությունների պարգևած հաճույքն ու տառապանքը․․․ Եվ ամեն պահի ընտրություն կատարելու անհրաժեշտությունն ու ընտրության հետևանքների անխուսափելիությունը։ Ֆիլմը ներկայացված է արտ հաուսի ոճի մեջ։ Գեղեցիկ դերասաններ, հաճելի երաժշտություն, գրավիչ մթնոլորտ․․․ վայելում ենք այս ամենը՝ յուրաքանչյուր պահի փորձելով հասկանալ, թե ինչ էր ցանկանում փոխանցել մեզ հեղինակը․․․ և հասկանում ենք յուրովի, հնարավոր է նաև՝ ոչ ամբողջապես։ Ֆիլմը կարող է ինչպես դուր գալ և հիշվել, այնպես էլ կարող է որևէ բան չասել կինոդիտողին՝ կախված հոգեվիճակից, կյանքի փորձից, օրվա տրամադրությունից և գլխավորը՝ կինոարվստի այս ոճի նախընտրությունից․․․ Դիտել թե ոչ՝ որոշեք … Читать далее Reconstruction (Реконструкция). Драма, 2003