
Что знает Оливия? Сериал (2014)
Դրամատիկ մինի սերիալ՝ բաղկացած ընդամենը չորս սերիայից: Սերիալի հերոսուհին «տարօրինակ» կին է. տարօրինակ իր պահվածքով, որը, գուցե, չի համապատասխանում այն կերպարին, որով միջին կինը ցանկանում է ներկայանալ… բայց և բնական և շատ հասկանալի՝ իր էությամբ, մոտիվներով և զգացողություններով: Ես այսպես ընկալեցի Օլիվիային: Սերիալն ունի հանգիստ, միաժամանակ հետաքրքիր և գրավող ընթացք: Այստեղ չկան կտրուկ իրադարձություններ, անսպասելի շրջադարձներ, բայց և ցանկանում ես հասկանալ ու խորանալ սերիալի յուրաքանչյուր դրվագի մեջ: Սերիալը հենց Օլիվիայի կյանքն է 20 տարիների ընթացքում… Ես կբնութագրեմ այս սերիալը որպես կինոարվեստի հաջողված և ուժեղ նմուշ և միաժամանակ ֆիլմ՝ հասուն լսարանի համար: Հետաքրքիր կինոդիոտում եմ մաղթում: Դիտել սերիալը Читать далее Что знает Оливия? Сериал (2014)