
Խորը կապույտ ծով. դրամա 2011
Որքան էլ ակնառու լինի չսիրելը, սիրող սիրտը կարողանում է այն չնկատել՝ զուգընկերոջ պահվածքին տալով ամենատարբեր մեկնաբանությունները, միայն թե ճշմարտությունը շրջանցի։ Իսկ «կուրությունն» արդյունքում մեծ ցավ է պատճառում, խախտում է հոգեկան աշխարհը, քայքայում է «Ես»-ը, հասցնում է խելագառության․․․ Սեր, ցավ, հիասթափություն․․․ Մարդկային կյանքի մռայլությունն ու անելանելիությունն արտացոլող տխուր պատմություն։ Այս ֆիլմը մի կողմից կարող է ստանդարտ պատմություն թվալ, որտեղ չկան անսպասելի շրջադարձներ և ցնցող բացահայտումներ, սակայն, մյուս կողմից, զգացմունքայինության, բարձր որակի և հրաշալի երկխոսությունների շնորհիվ այն կդասվի հիշվողների շարքին․․․ ինձ համար՝ որպես հրաշալի դասական ֆիլմ, որը միանշանակ արժե դիտել։ Դիտել ֆիլմը Читать далее Խորը կապույտ ծով. դրամա 2011