
фестиваль Рифкина. Комедия 2020
Հանճարեղ ռեժիսոր Վուդի Ալլենի նոր ֆիլմի հերոսը կյանքի վերաիմաստավորման փուլում գտնվող 60ամյա գրող է: Մորտի և իր սիրելի կնոջ Սյուիի ամուսնական կյանքի վառ երանգներն արդեն խամրել են, և ֆիլմի հերոսը կասկածում է, որ կինը սիրային հարաբերություններ ունի թեև երիտասարդ, բայց արդեն մեծ ճանաչում վայելող կինոռեժիսոր Ֆիլիպի հետ: Մի կողմից տարիքային ճգնաժամը, մյուս կողմից էլ այդ կասկածները նպաստում են, որպեսզի Մորտը խորապես տրվի անցյալի հիշողություններին՝ վերագնահատելով հարաբերություններն իր հանդիպած կանանց հետ, հարազատների վերաբերմունքը, իր կատարած և չկատարած արարքները, կյանքում ունեցած դերերն ու չգրված գրքերը… Բնականաբար, ֆիլմի հերոսի կյանքը միշտ չէ, որ ուղեկցվել է հաջողություններով … Այս սյուժեով ֆիլմը կարող էր լինել … Читать далее фестиваль Рифкина. Комедия 2020