
Իրվին Յալոմ «Սիրո դահիճ և հոգեբուժության այլ պատմություններ»
Հոգեվերլուծաբան և տաղանդավոր գրող Իրվին Յալոմն այս ստեղծագործության միջոցով մեզ է հասցնում այն միտքը, որ մեր յուրաքանչյուր խնդրի, մեծ և փոքր բոլոր մտահոգությունների արմատը մարդկային գոյությանն առնչվող այս հարցերն են․ Մեզնից յուրաքանչյուրի և մեր սիրելի մարդկանց մահվան անխուսափելիությունը Մեր անխուսափելի ազատությունը դարձնել մեր կյանքն այնպիսին, ինչպիսին մենք ենք ցանկանում Մեր ծայրահեղ միայնությունը Կյանքի՝ որևէ ակնհայտ իմաստի բացակայությունը Յալոմն այս գրքում կիսվում է մեզ հետ հոգեթերապևտիկ 10 պատմություններով։ Նա մանրամասնությամբ ներկայացնում է ամենատարբեր խնդիրներն ունեցող հիվանդների հետ աշխատելու փորձը․ այն, թե ինչպես է կապված եղել յուրաքանչյուրի խնդիրն ավելի խորն արմատների հետ, ինչպես է տարվել աշխատանքն ու ինչպես է ստացվել օգնել նրանցից յուրաքանչյուրին։ … Читать далее Իրվին Յալոմ «Սիրո դահիճ և հոգեբուժության այլ պատմություններ»