
Алекс Михаэлидес «Безмолвный пациент»
Ամենավտանգավոր մտքերից մեկը, որ կարող է այցելել մարդուն, ուրիշի կյանքին միջամտելն է: Ով էլ դուք լինեք, ինչպիսին էլ լինեն ձեր նպատակները, դուք երբևէ չեք կարող հստակ իմանալ, թե ինչն է այլ մարդու համար լավ, իսկ ինչը՝ ոչ: Իսկ այլ մարդուն փրկելու, ճիշտ ուղին ցույց տալու, «աչքերը բացելու» և նման բարեգործական մոտիվներ ունեցող արարքները միշտ անկանխատեսելի են իրենց հետևանքներով: Այս գիրքը հետաքրքրությամն ընթերցվող և իսկապես անսպասելի վերջաբանով դետեկտիվ է: Ամուսնուն սպանելուց հետո հայտնի գեղանկարչուհին հայտնվում է հոգեբուժարանում: Կինն այն հազվադեպ հիվանդներից է, ով որևէ բառ անգամ չի արտասանում, իսկ նրա հետ կատարված դեպքը չափազանց առեղծվածային է և բազմաթիվ հարցեր է առաջացնում: … Читать далее Алекс Михаэлидес «Безмолвный пациент»