
Джулия Кэмерон. Путь художника.
Ստեղծագործել նշանակում է կարողանալ լսել Աստծուն: Տալով մարդուն ստեղծագործելու տաղանդ՝ Տերն ամեն պահի հաղորդակցվում է նրա հետ՝ օգնելով գործի դնել այն: Իսկ այս պարագայում ստեղծագործելը մեր իրավունքը կամ ազատ ընտրությունը չէ. դա մեր առաջնային պարտքն է: Բայց մենք հաճախ հարցին այլ կերպ ենք նայում: Տարված լինելով առօրյա վազքով՝ առաջնահերթությունը տալիս ենք կենցաղային փոքր ու մեծ խնդիրներին, որոնց անվերջանալի շարանն այդպես էլ չի թողնում, որ մեր միտքն ու ձեռքները հասնեն մեր կարևորագույն պարտքի կատարմանը: Եվ չստեղծագործելու համար գտնում ենք բազնաթիվ արդարացումներ: Ջուլիա Քեմերոնի այս հրաշալի գիրքն ունակ է սթափեցնել ստեղծագործող մարդուն՝ հիշեցնելով նրա իրական էության մասին: Սա անկեղծ, խորը, հոգևոր զրույց … Читать далее Джулия Кэмерон. Путь художника.