Մեզ բոլորիս ի սկզբանե մեկ «հումք» է տրված մշակման համար…

Մեզ բոլորիս ի սկզբանե մեկ «հումք» է տրված մշակման համար: Այդ հումքը մենք ինքներս ենք՝ մեր արժեքները, աշխարհընկալումը, մտքերը, դիրքորոշումները, իրական մղումներն ու գործողությունները…

Իսկ այն ամենն, ինչ կատավում է կյանքում մեզ հետ, մեր վիճակի արտացոլանքն է:

Սակայն մենք շատ հաճախ «հումքը մշակելը» փոխարինում ենք «հումքը տեղափոխելով»:

Խնդիրներն աշխատավայրում լուծում ենք փոխելով աշխատանքը, չստացված սիրային հարաբերությունների դեպքում մշտապես փոխում ենք զուգընկերներին, «վատ ընկերներին» փոխարինում ենք նորերով և այդպես շարունակ:

Փոխվում են մարդիկ, վայրերը, հանգամանքները, բայց իրավիճակը նույնն է մնում: Մենք շարունակ բախվում ենք նույն խնդիրներին այլ ընկերների, զուգընկերների հետ, այլ աշխատավայրերում այնքան ժամանակ, մինչև չհասկանանք. չէ որ հումքը նույնն է, արտացոլանքն ինչպե ՞ս կարող է տարբեր լինել:

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.