Միլան Կունդերա «Հրաժեշտի վալսը» 

Միլան Կունդերան չափազանց լավ է ճանաչում Մարդուն: Իսկ այս գրքի հերոսներին նա ներկայացրել է խոշորացույցով՝ առավելապես շեշտադրելով բացասական կողմերը: Այդ է պատճառը, որ նրանք չեն առաջացնում ոչ ընթերցողի համակրանքը, ոչ էլ՝ ապրումակցելու ցանկություն:Տպավորիչ չէ նաև գրքի սյուժեն՝ չկան ոչ բեկումնային իրադարձություններ, ոչ անսպասելի շրջադարձներ, ոչ էլ՝ իրական լարվածություն: Հնարավոր է անգամ, որ գիրքն ընթերցելուց հետո կարճ ժամանակ անց դժվար լինի վերարտադրել գրքում ներկայացված պատմությունը:Բայց այս ամենով հանդերձ չհիշել Կունդերային և չդասել իմ սիրելի գրողների շարքին ինձ համար անհնար է:Մանրամասն չհիշելով գրողի ստեղծագործությունների սյուժեները՝ նրա տեքստերն իմ մեջ տպավորվել են ընդմիշտ… Տեքստեր, որոնք ասես միշտ հնչել են իմ ներսում, գաղափարներ, որոնք … Читать далее Միլան Կունդերա «Հրաժեշտի վալսը» 

Ваша оценка: