Կյանքի հետ վարվելու երկու ձև կա

Կյանքի հետ վարվելու երկու ձև կա՝ ապրել այն կամ ցուցադրել ուրիշներին: Մարդկանց մի մասը կյանքն ամբողջովին անց է կացնում ուրիշներին այն ցուցադրելու մտքով, մի ուրիշ մասն ապրում է:
Որոշներն էլ մի օր հասկանում են այս երկուսի տարբերությունը և կյանքը ցուցադրելուց անցնում են կյանքն ապրելուն: Եվ այդ պահին կյանքը բացվում է նորովի: Իրական և երկարատև երջանկությունը դառնում է հնարավոր: Փոխվում են արժեքները: Առաջնահերթությունները դասավորվում են հստակ և առանց որևէ դժվարության: Առաջնայինը երկրորդային տարբերելն այլևս խնդիր չի լինում:Ներքին կոնֆլիկները և անվստահությունն աստիճանաբար դուրս են գալիս առօրեայից, լարվածությունը թուլանում է:
Այստեղ ամեն ինչ հիմնված է սիրո վրա Աստծու և ինքդ քո նկատմամբ:
Եվ թող բոլոր նրանք, ովքեր դեռ ցուցադրում են իրենց կյանքն, անցնեն այս ճանապարհը և վայելեն մեծագույն բերկրանքը՝ ԱՊՐԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ:

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.