
Նախորդը միանշանակ կյանքիս կարևորագույն քայլերը կատարելու տարին էր: Ես խոշոր քայլերով սկսեցի գնալ դեպի ինքս ինձ: Կյանքի այս կարևոր ճանապարհին երկու բան է նախորդում՝ ճանաչել քեզ և ընդունել այնպիսին, ինչպիսին կաս ու նոր միայն՝ սկսել քայլել գիտակցված՝ դեպի ինքդ քեզ: Սա ռեսլ, տեսանելի, շոշափելի գործողություններն են:
Եվ սկիզբն այս ճանապարհի ամենից բարդն է:
Այս ճանապարհից շատերն են փորձում ետ կանչել:
Սա չշրջվելու, չշեղվելու, «չէ» ասել սովորելու ճանապարհ է:
«Չէ»-ն դեպի ինքդ քեզ ճանապարհի անխուսափելի մասն է, որը հաճախ ասում ես ամենամոտ և սիրելի մարդկանց հորդորներին:
«Չէ» ասում ես հաճախ բոլորի համար ամենալավին, ամենաճշտին, բոլորի կողմից ընդունելի լավագույն բարիքներին, ասում ես «չէ» այն ամենին, ինչը քոնը չէ, ինչ որ այն լինի:
Այս ճանապարհը նաև ցավալի է: Երբ սկսում ես գնալ դեպի ինքդ քեզ, քչերն են գալիս քեզ հետ: Նրանք, ովքեր սովոր են քայլել համընդհանուր ճանապարհներով, մեր այս ճանապարհը հաճախ չեն ընդունում:
Բայց այս առումով ես ամենաբախտավորներից եմ: Շնորհակալ եմ իմ ամենասիրելի և ամենա թանկ մարդիկ: ՇՆՈՐՀԱԿԱԼ եմ, որ ինձ հետ եք այսօր և միշտ:
Իսկ այս բարդ և ամենաքաղցր պտուղներն ունեցող ճանապարհը, որոնք ես անհագ ընմոշխնում եմ, դեռ նոր եմ սկսել: Եվ այն ավարտ չունի…



Արմինե ջան
Շնորհավորում եմ ծննդյանդ օրվա առթիվ,
Ցանկանում եմ առռղջություն, երկար կյանք,
Սեր և խաղաղություն քո ընտանիքում և անափ երջանկություն !
Թող Աստված օրհնի ու պահպանի քեզ և քո ընտանիքը:
Ցանկանում եմ լավն ու բարին,
Կյանքի քո մեծ ճանապարհին,
Ազատ մնաս վշտի ամպից,
Վարդեր բուրեն միշտ քո ճամփին:
Ցանկանում եմ անամպ երկինք,
Ու իղձերի կատարում,
Որ քո դեմքին արևաշող
Չիջնի հոգսի ոչ մի ցող:
ՇՆՈՐՀԱՎՈՐ
НравитсяНравится 1 человек
Շնորհակալ եմ շատ այդքան ջերմ բարեմաղթանքների համար
НравитсяНравится