Գագաթը

Գագաթի բերկրանքը կարող է զգալ միայն նա, ով բարձրացել է լեռը: Եվ դա մեծագույն բերկրանքն է մարդուն հասանելի:

Իսկ մենք հաճախ մյուսներին զրկում ենք այդ մեծագույն բերկրանքից՝ մեր արարքը պատելով բարության քողով, այլ կերպ ասաց՝ խնայում ենք լեռ բարձրանալու դիմացինի ջանքերը:

Այդպես է վարվում իր երեխային ամեն բան պատրաստի մատուցող ծնողը: Այդպես է վարվում առանց գիտելիքները ստուգելու գնահատական նշանակող ուսուցիչը: Այդպես են վարվում որևէ առողջ մեկին ուղղակի, առանց պատճառի գումարով մշտապես օգնող մարդիկ: Այդպես են վարվում սիրո լեռը բարձրանալու փոխարեն միանգամից գագաթնակետին հայտնվող սիրեկանները…

Այդպես են վարում շատ «բարեգործներ»…

Եվ արդյունքում ի՞նչ է ստացում…

Գագաթի բերկրանքը մեծագույն բարիքն է մարդուն հասանելի: Իսկ մենք դրանից զրկում ենք մեզ և ուրիշներին՝ հաճախ ամենասիրելիներին…

Արդյո՞ք իրավունք ունենք:

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.