Միլան Կունդերա «Դանդաղություն»

Շտապողի միակ նպատակը հնարավորինս շատ բան հասցնելն է, բայց իրականում նա կորցնում է ամեն ինչ: Կյանքն իր ողջ գեղեցկությամն ներկայանում է միայն նրան, ով չի շտապում:

Այս մասին է հիշեցնում և ստիպում նորից խորհել Միլան Կունդերայի Դանդաղություն կոչվող հրաշալի ստեղծագործությունը, որն ինքնին զրույց է չշտապողների համար՝ զրույց այնպիսի բաների մասին, որոնք շտապողները չեն կարող նկատել:

Այո, սա խորը զրույց է: Իսկ շտապողն ընթանում է միայն մակերեսով կյանքի: Նրան օտար է խորությունը:

Կունդերայի ստեղծագործություններում, իսկ այս մեկում՝ առավելապես, իրադարձությունների շղթան առաջնային չէ: Իրադարձություններն այստեղ՝ որպես հետին ֆոն օգնում են ավելի հասանելի դարձնել հեղինակի մտքերը, որոնք  բարձրացնում և հարստացնում են ընթերցողին: Գրականության, արվեստի, մարդկային հարաբերությունների ու տարբեր ժամանակաշրջաններում այդ ամենի դրսևորման մասին՝ կյանքի մակերեսեից հեռացնող այդ զրույցը փնտրում ես ամենուր, բայց կատարյալ ձևով գտնում ես միայն գրականության մեջ,  և չես ուզում, որ այն երբևէ ավարտվի և այն երբեք չի ավարտվում, այլ՝ շարունակվում է հաջորդ լավ գրքի հետ:

Մեջբերումներ գրքից

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.