Ցանկացած սնունդ, որը մենք ընդունում ենք, վիտամիններից բացի պարունակում է նաև էներգիա

Ցանկացած սնունդ, որը մենք ընդունում ենք, վիտամիններից բացի պարունակում է նաև էներգիա: Եվ դա նրա ամենակարևոր բաղադրիչն է: Այս առումով է, որ զավակի համար մոր պատրաստած սնունդն ամենաօգտակարն ու ամենահամեղն է: Այն լի է սիրո էներգիայով:
Սիրող կնոջ պատրաստած ուտելիքն էլ առանձնահատուկ է իր ամուսնու համար: Այն կարող է տղամարդուն ուժ և վստահություն փոխանցել:
Եթե որևէ հաստատության խոհարարը սիրում է իր աշխատանքը, այն լի է այցելուներով: Պատրաստողի էմոցիաներն արտացոլված են սննդի համի մեջ:
Ցանկացած սնունդ մեզ է հասնում իր պատրաստման ճանապարհին առաջացած բոլոր տրամադրություններով և էմոցիաներով հանդերձ: Այդպես էլ մենք ընդունում ենք այն: Այդպիսին էլ սննդի ազդեցությունն է մեզ վրա: Իմանալով այս անվերապահ ճշմարտությունը՝ մտածենք մի պահ, թե ինչ էներգիայով է լեցուն թեկուզ լավագույնս պատրաստված ու ամենագեղեցիկ ձևով մատուցված միսը: Ի՞նչ զգացողություններ, էմոցիաներ, ապրումներ են ծնվել, որպեսզի այն այսօր հայտնվի մեր ճաշացանկում: Եվ ի՞նչ է տալիս այդ զգացողությունների էներգիան: Ինչպե՞ս է այն ամեն օր ազդում մարդու վրա:

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.