
Որքան էլ մենք խելացի լինենք, որքան էլ լինենք դիվանագետ, որքան էլ լավ հասկանանք մարդկային հոգեբությունն ու մեր հարաբերությունները կառուցելիս հմուտ լինենք, եթե մեր նպատակները հակասում են Աստվածային օրենքներին, հաջողությունը մեր երկարատև չի լինելու:
Թեև այս անվերապահ ճշմարտությունը կյանքն ապացուցել է միշտ և բոլոր ժամանակներում, մարդիկ շարունակ ձգտում են այն իրենց փորձով ստուգել:
Շոդերլո Լակլոյի այս հրաշալի ստեղծագործությունը իրական պատմություն է՝ ընթերցողին ներկայացված հեղինակի կողմից հավաքված, իրական մարդկանց կողմից գրված իրական նամակների միջոցով:
Չնայած լիովին իրական լինելուն՝ ստեղծագործությունը գեղարվեստական մեծ արժեք ունի:
Այն շռայլորեն տալիս է ընթերցողին այն ամենն, ինչ կարելի է ակնկալել գեղարվեստական գրականությունից:
Այն հմայում է գեղեցիկ տեքստերով՝ պարգևելով գեղարվեստական բավականություն:
Այն կլանում է իր դինամիկ և հետաքրքիր սյուժեով:
Այն ինքնին հանդիսանում է մարդկային հոգեբանության և սիրային հարաբերությունների հարուստ ուղեցույց… Սա այն դեպքերից է, երբ գեղարվեստական գիրքը գրեթե բոլորին հետաքրքրող այդ թեմայի վերաբերյալ իր տված գիտելիքներով կարող է գերազանցել անգամ մասնագիտական գրականությանը:
Եվ , իհարկե, այս պատմությունն ունի ԱՍԵԼԻՔ:
Դե, սիրելի ընթերցասերներ, եթե կարդացել եք այս գիրքը, հուսով եմ, որ համաձայն կլինեք ինձ հետ ու հաճելի զգացողություններով կվերհիշեք այն, իսկ եթե ոչ՝ հետաքրքրությամբ կներառեք այն պարտադիր ընթերցելու համար նախատեսված ձեր գրքացանկում:


