
Հետադարձ հայացք գցելով իմ կյանքին՝ նկատել եմ, որ առավել ապրող են այն հարաբերությունները, որտեղ բացակայում է «պետք է»-ն։ Երբ «պետք է»-ն մտնում է հարաբերությունների դաշտ, «ուզում եմ»-ն այնտեղից աստիճանաբար դուրս է մղվում։ Եվ հարաբերությունները դատապարտվում են կործանման։
Սիրո դրսևորման լավագույն ձևը հանգիստ թողնելն է։
Մեծագույն բանը, որ կարող ենք տալ մեր սիրելի մարդկանց, ազատությունն է։


