
Ինչը՞ կարող է ավելի գայթակղիչ լինել ընթերցասերի համար, քան լսելը հենց գրականության մասին, այն էլ՝ սիրելի գրողներից մեկից: Այս մտքով եմ ձեռքս վերցրել Միլան Կունդերայի «Վարագույրը» գիրքը, որը յուրօրինակ գրական էքսկուրսիա է: Այս գիրքը հրաշալի հնարավորություն է Կունդերայի հետ միասին մի քանի օր շարունակ վերլուծելու հին ժամանակներից ի վեր գրված գրական ստեղծագործությունները, հասկանալու դրանց զարգացման դինամիկան, ոճի փոփոխությունը՝ ժամանակաշրջանին համընթաց՝ ընթացքում ջերմությամբ վերհիշելով սիրելի գրքերը, առանձնացնելով այն ստեղծագործությունները, որոնք կարդացել ես վաղուց և ցանկություն ունեցել վերընթերցելու այսօր և, իհարկե, հատուկ ուշադրություն դարձնելու նրանց, որոնք այդպես էլ չես հասցրել կարդալ:
Այսպես, ինձ համար գրական աշխարհին մոտ գտնվեու վայելքի հետ մեկտեղ այս ստեղծագործությունը լավ առիթ եղավ թարմացնել առաջիկայում ընթերցելու համար նախատեսված գրքերի ցանկը:


