Միայնության մասին

Ուր էլ լինեմ, ում հետ էլ լինեմ, որքան էլ որ հաճելի գործով զբաղված լինեմ, միակ բանը, որին հավետ ձգտելու և միշտ կարոտելու եմ, իմ միայնությունն է՝ կապն իմ հոգու և սկզբնաղբյուրի հետ:

Կյանքում տեղի ունեցող իրադարձությունները ոչ մի նշանակություն չունեն, քանի դեռ դրանք չեն գտել իրենց տեղն իմ ներաշխարհում: Եվ հենց ինքս ինձ հետ անցկացրած ժամանակի ընթացքում ես դրանք այնտեղ գիտակցված տեղավորում եմ, ներաշխարհս դասավորում եմ, մաքրում եմ, ավելորդից ազատում, գեղեցկացնում: Ու մտածում, թե ինչ անել այն ավելի հարստացնելու համար… ու այդ ուղղությամբ էլ որոշում հետագա քայլերս… Դրանից հետո էլ նորից վերադառնում և նորից ամեն բան վերադասավորում… Իսկ մաքրում և խնամում եմ այն միշտ, ամեն օր:

Կյանքում ինչ էլ որ լինի, միակ վերջնանպատակը ներաշխարհում այդ ամենը ճիշտ տեղավորելն է…

Մեր հոգատարության և ուշադրության ամենակարևոր թիրախը մեր ներաշխարհն է:

Եվ հենց այդ պատճառով թեև շատ զբաղմունքներ կարող են փոխվել իմ կյանքում, որոշներն՝ ավելանալ, որոշները՝ պակասել, նորերը կարող են հայտնվել, կարող է փոխվի այդ ամենի հարաբերակցությունը, բայց միայն մի բանն իր տեղը երբեք ոչինչի չի զիջելու՝ ինքս ինձ հետ անցկացրած ժամանակը:

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.