Ես Իմ կյանքն եմ ապրում
Ես Իմ կյանքն եմ ապրում: Սա հաջողակ կյանքի միակ ձևն է, երջանիկ լինելու միակ հնարավորությունը, ինքնավստահության միակ հիմնավոր պատճառը: Ես Իմ կյանքն եմ ապրում: Գուցե ուրիշների կարծիքով՝ անիմաստ, դատարկ ու անհետաքրքիր, բայց իրականում՝ Միակ Իմաստալիցը: Ես Իմ կյանքն եմ ապրում՝ բազմաթիվ ուրիշներինը փորձելուց հետո. ավելի «հաջողակները», ավելի «գեղեցիկները», ավելի «լավերն» ու «նորաձևերը», բայց ինձ համար անհարմար, ինձ չսազող… Ես Իմ կյանքն եմ ապրում: Եվ այդ հրաշալի է… Այնտեղ իմ մարդիկ են, իմ անելիքները, իմ ուսուցիչները, իմ դասերը, իմ նպատակները, իմ դժվարություններն ու իմ մարտահրավերները: Այն հե՞շտ է: Ո՛չ: Բայց այն իմն է: Եվ այն չի կարող վատը լինել: Իսկ եթե … Читать далее Ես Իմ կյանքն եմ ապրում

