Ես Իմ կյանքն եմ ապրում

Ես Իմ կյանքն եմ ապրում: Սա հաջողակ կյանքի միակ ձևն է, երջանիկ լինելու միակ հնարավորությունը, ինքնավստահության միակ հիմնավոր պատճառը:

Ես Իմ կյանքն եմ ապրում: Գուցե ուրիշների կարծիքով՝ անիմաստ, դատարկ ու անհետաքրքիր, բայց իրականում՝ Միակ Իմաստալիցը:

Ես Իմ կյանքն եմ ապրում՝ բազմաթիվ ուրիշներինը փորձելուց հետո. ավելի «հաջողակները», ավելի «գեղեցիկները», ավելի «լավերն» ու «նորաձևերը», բայց ինձ համար անհարմար, ինձ չսազող…

Ես Իմ կյանքն եմ ապրում: Եվ այդ հրաշալի է… Այնտեղ իմ մարդիկ են, իմ անելիքները, իմ ուսուցիչները, իմ դասերը, իմ նպատակները, իմ դժվարություններն ու իմ մարտահրավերները: Այն հե՞շտ է: Ո՛չ: Բայց այն իմն է: Եվ այն չի կարող վատը լինել:

Իսկ եթե ձերը վատն է, գուցե այն պարզապես ձե՞րը չէ:

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.