Рами Блект. Две жены․

Յուրաքանչյուր հասարակությունում ամուսնական հարաբերություններն ասոցացվում են զանազան պայմանականությունների հետ՝  ե՞րբ, ո՞ր տարիքում, ի՞նչ պայմաններում, ինչպիսի՞ մարդու հետ ամուսնանալ և այլն: Խոսքն ավանդույթների և մարդկանց մտքերում կարծրացած որոշակի պատկերացումների մասին է, որոնք ոչ միշտ են համահունչ բնության օրենքներին և Աստվածային իրողությանը: Եվ, տարվելով այս պայմանականություններով, մարդիկ հաճախ բաց են թողնում կարևորագույնը՝ բոլոր տեսակի հարաբերությունների հոգևոր էությունն ու հիմնական  դասը, այն է՝ սովորել սիրել: Սա այն դասն է, որը յուրացնելու համար ենք մենք բոլորս այստեղ, իսկ մարդկային հարաբությունները, ներառյալ՝ ընտանիքը, ընդամենը դրան նպաստող միջավայր են:

Ռամի Բլեկտի այս գրքում դիտարկվում են ամուսնության ամենատարբեր ձևերը, ներառյալ՝ բազմամուսնությունը, ամուսնական կյանքի բոլոր ասպեկտները՝ սեքսուալ հարաբերությունները,  ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի դերն ու ճիշտ վարվելաձևն այս կամ այն իրավիճակում, մոնոգամիայի և պոլիգամիայի հարցը և այլն: Եվ այս ամենը դիտակվում է հոգևոր տեսանկյունից, այնպես, ինչպես ի վերուստ է նախատեսված մարդու երջանկության համար: Եվ դա միակ մոտեցումն է, որն օգնում է տեսնել իրերի խորքային էությունը, և  գիտակցված մոտենալ հարաբերություններին՝ դրանց միջոցով ապահովելով մեր գոյության կարևորագույն նպատակը՝  հոգևոր զարգացումը։

Մեջբերումներ գրքից

Գիրքը

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.