Կյանքի կարևորագույն իրադարձությունները կատարվում են մեր ներսում․․․

Որպես ամենահասարակ մի հարց մենք բոլորս իրար հաճախ հարցնում ենք. «Ի՞նչ նորություն ունես, ի՞նչ է փոխվել քո կյանքում»… Սակայն եթե ունենք 1-2 հարազատ հոգի, ում այս հարցին իսկապես կարող ենք պատասխանել, դա մեծ բախտավորություն է, քանի որ կյանքի կարևորագույն իրադարձությունները կատարվում են մեր ներսում, իսկ իրադարձություններն արտաքին աշխարհում ընդամենը դրանց ոչ պարտադիր հետևանքն են: Իմ ներքին փոփոխություններն ու զարգացումներն այն պրոցեսներն են, որոնց ես մեծագույն հետաքրքրությամբ և մշտապես հետևում եմ, որոնք երբեմն զարմացնում են ինձ, երբեմն՝ հիացնում, և միշտ՝ լիացնում և ավելի իմաստուն դարձնում: Դրանք իմ արժեքներն են, ցանկությունները, որոնց միջոցով ես ընկալում եմ կյանքն ամբողությամբ, որոնցով ես երբեմն վեր եմ բարձրանում, երբեմն էլ՝ հստակ զգում տեղում երկար մնալս կամ ընկնելս ցած :
Իսկ արտաքին աշխարհում ուրիշ բոլորի համար, եթե տանդ տեղը, ամուսնական կարգավիճակը, երեխաների առկայությունն ու քանակը, աշխատավայրդ, պաշտոնական կրթությունդ նույնն են, նշանակում է ոչինչ էլ չի փոխվել, ամեն ինչ նույնն է:
Եվ այնպես է ստացում, որ մեր կյանքի մեծագույն հեղարշրջումների և արմատական փոփոխությունների պահին, «Ինչ է փոխվել քո կյանքում հարցին», մենք ասում ենք՝ «ոչինչ»:

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.