Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Ցիտադել»

Էկզյուպերին վեհ հոգի է, ով կատարում է մեծագույն առաքելությունը, որ կարող է տրված լինել առանձին մարդուն՝ օգնել մարդկանց մոտենալ Աստծուն։ Իսկ «Ցիտադել»-ն Աստծո զրույցն է Էկզյուպերիի հետ, որն ունի միայն մեկ նպատակ՝ ընտրված մարդու միջոցով աշխարհին հասանելի դարձնել Աստվածային իրողությունը։ Ցիտադելը գերաղրվեստական գիրք չէ, այն հոգևոր գրականություն է։ Ցիտադելն աղոթք է, որը հենց այդպես էլ պետք է կարդալ, աղոթքի պես՝ մեկուսացված, զերծ ամեն տեսակի աղմուկից, առանց շեղվելու, լիովին կենտրոնացած։ Եվ միայն այդ դեպքում գիրքն ընթերցողի կյանքում կկատարի իր դերը։ Ընթերցանությունն ինքնին ներաշխարհի մաքրման պրոցես կլինի, և ընթերցողի միքտն աստիճանաբար, շերտ առ շերտ կազատվի իրեն պատած մոլորությունների քողից՝ մոտենալով իրերի իրական բնույթի հասկացմանը։

Ցիտադելն Աստծու մասին է և Ցիտադելն ամեն ինչի մասին է՝ մարդկանց, կենդանիների, իրերի, տան, հարստության, սիրո․․․ Ցիտադելն այս ամենին իր ճիշտ տեղն է տալիս ընթերցողի ներաշխարհում , եթե գիրքը ՀԱՍԱՆԵԼԻ է դառնում ընթերցողին։ Սա այն գիրքն է, որը կարող է «առաջ» և «հետո»-ի վերածել ընթերցողի կյանքը, բայց սա և այն գիրքն է, որը կարող է այդպես էլ անհասանելի մնալ ընթերցողի համար անգամ ֆիզիկապես ձեռքն ընկնելու ու անգամ ընթերցվելու դեպքում։

Ի տարբերություն մնացած գրքերի, որոնք ես առաջարկում կամ խորհուրդ եմ տալիս ընթերցել, այս գիրքը, որպես լավագույն բարեմաղթանք, ես մաղթում ընթերցել յուրաքանչյուրին։

Գիրքը

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.