
Երբ ես հայտնվում եմ բազմաթիվ չլուծված հարցերի կենտրոնում և երբ պետք է կարևոր որոշումներ կայացնեմ, առաջին քայլը, որ անում եմ, մի պահ ոչինչ չանելն է: Ոչինչ չանելն ու չմտածելը ոչինչի մասին: Լինի այդ պահը ժամ, օր, թե շաբաթ…
Այդպես եմ ես պատրաստում իմ միտքը Մեծ գործերից առաջ: Ես պարուրում եմ այն լռությամբ և լցնում հանգստության էներգիայով: Իսկ հետո, երբ միտքս հանգստացած է լինում, ես կամացուկ վերադարձնում եմ նրան ինձ հուզող հարցերը՝ ամենափոքրից մինչև մեծ… Եվ իմ հանգստացած միտքը սիրով ընդունում է դրանք ու տալիս ինձ լուծումներ: Լուծումներ, որոնք ամբողջական են, որոնք ընդունվում եմ ներդաշնակորեն, որոնք այլևս չեն առաջացնում ոչ մի կասկած իմ ոչ մի մասում…
Ամենաճիշտ որոշումների կայացումը սկսվում է միտքը հանգստացնելուց…


