Բնությունը ներդաշնակ է իր յուրաքանչյուր դրսևորմամբ

Այս տարվա իմ կարևորագույն ձեռքբերումներից մեկն այն էր, որ ես սովորեցի սիրել տարին ամբողջությամբ՝ ձմռան առաջին օրից մինչև աշնան վերջին օրը, սիրեցի տարվա յուրաքանչյուր եղանակն իր հմայքով, յուրաքանչյուրը յուրովի, յուրաքանչյուրը հենց իր ստեղծած տրամադրության համար… Սիրեցի և գնահատեցի բնությունն իր բազմազանությամբ և հենց իր բազմազանության համար:

Իսկ նախկինում ես տարվա չորս եղանակներից սիրում էի միայն ամառը… և գիտե՞ք, թե ինչ էի ստանում արդյունքում. աշուն, որն ինձ համար տխրություն էր զուտ, չափազանց երկար թվացող ձմեռ, որի ընթացքում օրերն էի միայն հաշվում, գարուն, որն ընդամենը սպասում էր, իսկ ամա՞ռը… ի՞նչ էր ամառը: Ամառն ընդամենը հիասթափություն էր, քանի որ այդ 3 ամիսներն ինչպես էլ որ անցնեին, չէին կարողանալու արդարացնել տարվա մնացած մասի ընթացքում իմ կուտակված ակնկալիքները:

Իսկ հիմա՞… Հիմա, երբ ես սկսեցի ընդունել, զգալ և սիրել տարվա բոլոր օրերն անկախ եղանակից, ես հասկացա, թե որքանով մարդն ինքն է ներդաշնակ բնությանն՝ իր եղանակային փոփոխություններով… Եվ որ մենք ինքներս բնության դեմ ըմբոստությամբ և մեր ներքին դիմադրությամբ հաճախ խախտում ենք այդ ներդաշնակությունը՝ տխրությամբ լցնելով մեր ներաշխարհը:

Այսպես ավելացավ իմ կյանքում ներդաշնակությունն ու երջանկության զգացումը…

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.