Գոռ Սյունեցի «Վերածնունդ»

Յուրաքանչյուր ոք, ով եկել է այս աշխարհ, ունի մի կարևոր առաքելություն, և եթե նա գնում է իր առաքելության կատարման ճանապարհով, վերին ուժերը նրան միշտ աջակցում և ուղղորդում են։

«Վերածնունդ» վեպի հերոսի՝ Հայկի առաքելությունը հայրենիքի պաշտպանությունն է , և տղան, անձնվեր կատարելով իր Գործը, քաջության և հաղթանակի գերագույն Աստված Վահագնի կողմից գերբնական ուժ է ստանում, ինչի շնորհիվ ունակ է դառնում հասարակ մահկանացուի համար անհնար թվացող քաջագործությունների։

Վեպն իր ձևով՝ Ֆենթըզի, իսկ բովանդակությամբ ոչ այլ ինչ, քան տիեզերական իրողություն է։

Հայրենասիրական ոգով գրված այս ստեղծագործությունը հիշեցնում է կարևորագույն արժեքների մասին, ընթերցողին հավատ ու ուժ ներշնչում։

Թեև վեպն անդրադարնում է ծանր թեմաների, բարության մթնոլորտն իշխում է բոլոր դրվագներում։ Եվ ընթերցանությունը բացառապես դրական զգացողություններ է փոխանցում։

Միանշանակ խորհուրդ կտամ յուրաքանչյուրին ընթերցել ներկայում այդքան արդիական այս ստեղծագործությունը, իսկ հեղինակին՝ շնորհակալություն հրաշալի աշխատանքի համար։

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.