Շնորհավոր Նոր Տարի 2024

Երբ ես հայտնվում եմ մի իրավիճակում, որն իմ սրտով չէ, նախքան շտապելը կտրուկ քայլեր անել այն փոխելու ուղղությամբ, ես հանգիստ ու անշտապ ինձ երկու հարց եմ ուղղում. ի՞նչ է ասում այդ իրավիճակը կամ ի՞նչ դաս է այն իր հետ բերել: Այս հարցի պատասխանը ստանալուց հետո անցնում եմ երկրորդ հարցին. ինչպե՞ս այդ Դասը սովորել… Եվ հետո սկսում եմ գործել:

Ու եթե մտքիս ուղղությունը ճիշտ է, իրավիճակն աստիճանաբար դուրս է մղվում իմ կյանքից, անգամ՝ առանց ուղղակի գործողությունների: Տարվա եղանակների հերթափոխի պես անխափան գործում է նաև տիեզերական այս օրենքը: Եվ այն բազմիցս գործել է իմ կյանքում 2023-ին:

Եվ այդ փորձի շնորհիվ լիովին այլ իմաստ է ստանում «Դժվար է» բառը: «Դժվար է»-ն ոչ թե պատիժ, դատավճիռ կամ հանձնվելու առիթ է, այլ՝ քո բարձր «Դասարանում» գտնվելու տիեզերքի հավաստում: Եվ դժվար իրավիճակները ես ընդունում եմ առանձնահատուկ շնորհակալությամբ, դժվար իրավիճակներում գործում եմ մեծ պատասխանատվությամբ և յուրահատուկ ոգևորությամբ:

Այս մտքերով հրաժեշտ տալով 2023-ին և դիմավորելով 2024-ը՝ բոլորիս մաղթում եմ, որ 2024-ին և ՄԻՇՏ մեր կյանքում ծագած դժվարությունները լինեն շատ կարճաժամկետ, իսկ դրանց շնորհիվ ձեռք բերված իմաստությունը՝ հավերժական:

Ուրախ տարեմուտ, սիրելիներս:

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.