Մեր ցավի խորքային պատճառը հաճախ ներկայի հանգամանքները չեն, այլ՝ հավատի բացակայությունը ապագայի նկատմամբ:

Որքան էլ ներկան այն չէ, ինչ մենք կցանկանայինք, մեր ցավի խորքային պատճառը հաճախ ներկայի հանգամանքները չեն, այլ՝ հավատի բացակայությունը ապագայի նկատմամբ: Լիովին նույն իրավիճակում, եթե մենք լի ենք հավատով, որ ամեն բան կարող է փոխվել դեպի լավը, մենք մեզ երջանիկ ենք զգում, իսկ եթե չունենք որևէ հավատ լավ ապագայի նկատմամբ, մենք օր օրի ավելի ենք ընկճվում:

Բայց չէ՞ որ դա մեր ընտրությունն է:

Ապագան իրականում մենք չգիտենք, և սխալական կարող է լինել թե մեր տրամաբանությունը, եթե այն որևէ լավ բան չի հուշում, թե մեր վատ կանխազգացումը:

Այդ դեպքում ինչու՞ սնուցենք վատ մտքերը, ինչու՞ լցնենք մեր հոգին տխրությամբ, եթե կարող ենք ինքներս մեր ներսում զարգացնել հավատն ու երջանկության զգացումը:

Եվ այսպես, յուրաքանչյուր իրավիճակի ճիշտ ընտրությունն է՝

🔸Ապրել ներկայում

🔸Անել մեզանից կախված հնարավորը

🔸Աղոթել

🔸Հավատալ

Եվ այս դեպքում այդքան էլ դժվար չի լինի նաև 5-րդը՝ Լինել Երջանիկ:

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.