Ի՞նչն ենք մենք դնում կյանքի կենտրոնում

Մարդու խոցելիությունն ամբողջությամբ կախված է այն բանից, թե ինչն է նա դնում կյանքի կենտրոնում, և խոսքը բոլորովին էլ կյանքի ոլորտների մասին չէ՝ առողջություն, ընտանիք, սեր, աշխատանք և այլն: Խոսքն այլ, ավելի ընդհանուր և հիմնային երևույթի մասին է՝ արդյո՞ք կենտրոնացած ենք մենք այն բանի վրա, ինչն ինքներս անում ու տալիս ենք, թե մեզ համար ամենակարևորն այն է, թե ինչ ենք մենք ստանում և ինչ ունենք: Մարդու ներքին ապահովությունն ու կայունությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե նրա կյանքում կենտրոնական է այն, ինչն իրենից է կախված, ինչը կառավարելի է իր կողմից: Իսկ մեր կողմից կառավարելի են բացառապես մեր արարքներն ու մեր մտքերը ու հենց սրանք էլ իրապես արժանի են կենտրոնական տեղ զբաղեցնելու մեր կյանքում, քանի որ հենց այն, ինչ մենք ենք անում, մեզ հետ մնում է հավերժ:

Եվ նրա համար, ով կկարողանա կենտրոնանալ հենց իր էության ու արարքների վրա, կյանքը ցնցումներով լի չի լինի… ցանկացած «աղետ», որը կվերաբերի նրա համար ամենակարևորին, հենց նրա կողմից էլ լուծելի կլինի: Իսկ նա , ում համար կենտրոնական է այն, ինչն ինքը ստանում է, ընդ որում՝ լինի դա նյութական արժեք, թե մեկ այլ բան՝ ուրիշի վերաբերմունքը, գնահատականը և այլ…, միշտ կլինի մեծապես կախված և խոցելի, և յուրաքանչյուր օր նրա կյանքը լի կլինի բազմաթիվ փոթորիկներով, որոնք իր կողմից ոչ կառավարելի են, ոչ էլ՝ կանխատեսելի… Եվ այդպես նա երբեք հանգիստ ու բավարարված չի լինի..

Եվ յուրաքանչյուրն իր վիճակը ինքն է ընտրում, քանի որ այս երկու դիրքորոշումներից յուրաքանչյուրն ինքն է իրենը ընտրում՝

«Եթե ես ամեն ինչ ճիշտ եմ արել, ուրեմն՝ ամեն ինչ լավ է, ամեն ինչ այնպես է, ինչպես պետք է լինի»

Թե՞

«Ամեն ինչ լավ կլինի միայն այն դեպքում, եթե ես ունենամ սա, սա, սա.. »

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.