Բենիամին Հովակիմյան «Լսելու ունակության մասին»
Մեզնից շատերը կարող են վկայել, որ ամենածանր հոգեկան վիճակներն անգամ փոխվում, թեթեւանում են, երբ կողքիդ է լինում մի սրտակից, քեզ լսող ընկեր։ Նկատած կլինենք նաեւ, որ լսող ընկերոջ հետ զրուցելիս ծնվում են նոր, հաճախ քեզ համար զարմանալի մտքեր։ Կարող ենք փաստել՝ ամենակարեւոր որակներից մեկը, որ մարդը պետք է ունենա, լսելու ունակությունն է։ Դա հենց այն է, որի պակասը մենք այսօր զգում ենք գրեթե բոլոր ոլորտներում։ Լսելն առանձնապես կարեւոր է առաջնորդության պարագայում։ Այն առաջնորդության համար անհրաժեշտ որակներից, հավանաբար, ամենաքիչ գնահատվածն է: Բայց իրականում լսելու ունակությունը բոլոր մեծ առաջնորդությունների հաջողությունների ակունքն է։ Առաջնորդությունը ենթադրում է ամբողջը լսելու, տեսնելու առավել մեծ կարողություն, քան … Читать далее Բենիամին Հովակիմյան «Լսելու ունակության մասին»

