
Ի՞նչ է ամուսնությունը նյութական արժեքների վրա հիմնված եսակենտրոն հասարակությունում: Այն ծանր բեռ է, որն ուսերին առնելուն պես (հաճախ չգիտակցված կերպով) շատերը միանգամից մտածում են այն թոթափելու կամ էլ մի կերպ թեթևացնելու մասին: Իսկապես, ամուսնությունը սկուտեղի վրա մատուցվող պատրաստի երջանկություն չէ:
Բայց… այնուամենայնիվ հենց ամուսնությունն է հանգեցնում իրական երջանկության, եթե դիտարկում ենք կյանքը հոգևոր արժեհամակարգի ներքո և գիտակցում ենք, որ յուրաքանչյուրիս գլխավոր նպատակներից մեկը զարգացնելն է ամենաաստվածայինը մեր մեջ՝ անվերապահ սերը դիմացինի նկատմամբ: Իսկ ընտանիքը լավագույն միջավայրն է այդ նպատակին հասնելու համար: Սիրահարվածությունը՝ որպես իրական սիրո սերմ, մարդուն տրված պարգև է, և այն ճիշտ խնամելու դեպքում «Սերը չի ապրում երեք տարի», «Սերը մի քայլ կատարելով չի վերածվում ատելության» և առհասարակ ՍԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԱՆՀԵՏԱՆՈՒՄ:
Իսկ «ինչպես ճիշտ խնամել այն» հարցին պատասխանում է հայալեզու գրականության մեջ բացառիկ նշանակություն ունեցող այս գիրքը:
Հեղինակը մեզ է ներկայացնում սիրո վրա հիմնված հարաբերություններ ձևավորելու 15 հոգևոր սկզբունք, որոնք
առաջին հայացքից կարող են պարզ թվալ, բայց իրականում հենց սրանցում է այն բարդ ճանապարհը, որն այդքան քչերին է հաջողվում իրենց ընտանեկան կյանքում անցնել.. Իսկ այստեղ այդ սկզբունքները ներկայացված են այնքան ամբողջական, պատկերավոր կերպով և այնպիսի բացատրություններով, որ պատասխանում են ընթերցողի մտքում ծագող գրեթե բոլոր հնարավոր «ինչու և ինչպես» -ներին:
ամրապնդվում են մեր մտքում հեղինակի կողմից առաջարկվող պրակտիկ վարժությունների միջոցով՝ դառնալով աստիճաններ՝ տանող դեպի երջանիկ հարաբերություններ մեր զուգընկերոջ հետ և առհասարակ՝ այլ մարդկանց
յուրացնելով՝ հնարավոր է ցանկացած բարդ իրավիճակի լուծումը տեսնել պարզ՝ ներդաշնակության զգացումով մեր ներսում:
Այնուամենայնիվ, բավական չէ գիրքը մեկ անգամ կարդալ և համարել ինքներս մեզ զինված այս անգին գիտելիքով:
Ընթերցողի միտքը շոյող, պարզ և հասկանալի լեզվով գրված, մեծ իմաստ պարունակող այս գիրքը նախատեսված է որպես մշտական ուղեկից նրանց համար, ովքեր բարձր են գնահատում ընտանիքի արժեքը և անդադար ձգտում են կատարելագործվել այն պահպանելու հարատև աշխատանքում:


