Գոհար Դավթյան «Հավասարակշռության կետ»

Բոլորիս միավորում է ընդհանուր մի ցանկություն՝ երջանիկ լինելու ցանկությունը։ Մեզանից յուրաքանչյուրն իր խոչընդոտներն է տեսնում այդ ցանկության իրականացման ճանապարհին և իրեն հասանելի հնարներով փորձում հաղթահարել դրանք։ Այդ ճանապարհին մարդը ձեռք է բերում տարբեր իրեր, փոխում է ընկերական շրջապատը, աշխատանքը, ապրելու վայրը, քաղաքը կամ էլ երկիրը, որն իրեն չի բավարարում․․․ այլ խոսքերով՝ մշտապես ջանքեր է գործադրում այս կամ այն ուղղությամբ։ Այդպես մարդը հասնում է կյանքի տարբեր ոլորտում իր դրած նպատակներին, բայց և հաճախ հասնելով դրանց՝ երջանկության բաղձալի զգացումով կյանքն այդպես էլ չի լցվում։

Ի՞նչն է այդ իրավիճակի պատճառը։

Միգուցե ընտրված ճանապարհն ի սկզբանե չի էլ տանում դեպի մեր իրական, երջանիկ լինելու նպատակը։ Իսկ ինչպե՞ս հասկանանք դա։ Ինչպե՞ս ստանանք այն անգին գիտելիքը, որը կօգնի մեզ կողմնորոշվել այդքան կարևոր հարցում։

Որպես առաջին քայլ՝ ես առաջարկում եմ վերցնել ձեռքը «Հավասարակշռության կետ» գիրքը և սկսել կարդալ՝ անշտապ, ուշադիր․․․ Կենդանի լեզվով գրված, չափազանց անկեղծ, օրինակներով լի, պարզ շարադրանքով այս գիրքը «բացում է ընթերցողի աչքերը», տալիս շատ ու շատ հարցերի պատասխաններ․․․ Իսկ կարդալու ընթացքը միանշանակ ուղեկցվում է թեթևությամբ և հաճելի զգացողություններով։

Գոհար Դավթյանի հետ միասին մենք կհասնենք մեր խնդիրների, մեր երջանկության ճանապարհի իրական խոչընդոտների ակունքներին և միայն այդպես կկարողանանք հաղթահարել դրանք, հաղթահարել ոչ թե ինչ-որ կարճ ժամանակահատվածի համար, այլ՝ հիմնավոր և ընդմիշտ։ Եվ դա միակ ուղիղ ճանապարհն է դեպի երջանկություն, դեպի ներդաշնակություն, դեպի հավասարակշռության կետ։

Իսկ ես մաղթում եմ յուրաքանչյուր ընթերցողի հաջողություն կյանքի կարևորագույն այդ ճանապարհին։

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.