Երբեմն պարզապես պետք է թեքել հայացքը

«Կյանքն անգույն է, տխուր ու ցավալի»… Ինչու՞ ենք մենք երբեմն ամբողջ էությամբ այդպես զգում: Չէ՞ որ իրականությունն այլ է: Կյանքն իրականում բազմազան է. այնտեղ կան և՛ պայծառ գույներ, և՛ մռայլություն… և՛ ցավ և՛ բավականություն… և՛ ուրախություն և՛ տխրություն:

Բայց կա ևս մեկ անվիճելի ճշմարտություն. մեր կյանքն այնտեղ է, ուր մենք ենք նայում:

Եթե մենք երկար ժամանակ նայում ենք մեկին, ում սրտում մեր նկատմամբ ջերմություն չկա, կյանքը մեր ցավ է դառնում:

Իսկ եթե մեզ թվում է, թե անկարող ենք, գուցե՞ մեր հայացքն ուղղել ենք այնտեղ, ուր իսկապես անելիք չունենք:

Եվ եթե կարծում ենք, որ ոչինչ չունենք, գուցե կենտրոնացել ենք հենց միայն այդ պահին չունեցածի վրա՝ մոռանալով ամբողջ ունեցածը: Մենք ի զորու չենք մեր ազդեցության սահմաններից դուրս որևէ բան անել… Բայց մենք կարող ենք թեքել մեր հայացքը…

Թեքել մեր հայացքը մեզ չսիրող մարդուց, թեքել ոչ մեր գործերից, թեքել այն ամենից, ինչն այդ պահին ուղղակի միայն ու միայն ցավ է պատճառում:

Եվ երբեմն… երբեմն պարզապես ՊԵՏՔ է թեքել հայացքը:

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.