
Իմ գիրքն արդեն լույս է տեսել և հրապարակված է «Լիտրես» միջազգային էլեկտրոնային գրախանութում:
Ահա գրքի անոտացիան.
Տիեզերքը սիրում է իր յուրաքանչյուր մասնիկի։ Տիեզերքը սիրում է բոլորիս անխտիր։
Եվ մեր կյանքում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն հենց այդ սիրո դրսևորումն է։
Որոշ իրադարձություններ մեր խորքային ցանկությունների և մտքերի հեքիաթային իրականացումն են։ Սերն այստեղ ակնհայտ է։ Որոշ իրադարձություններ էլ պարունակում են կարևոր դասեր և մեզ են փոխանցում այնպիսի գիտելիքներ, որոնք պարզապես անհրաժեշտ են մեր զարգացման և հետագա ճանապարհի համար։
Այս հայացքի ներքո՝ հեղինակը ներկայացնում է իր և իր մտերիմ մարդկանց կյանքում տեղի ունեցած ամենահետաքրքիր և զավեշտալի պատմությունները։
Գիրքը փոխանցում է դրական զգացողություններ և օգնում է ընթերցողին ևս իմաստավորել իր կյանքում տեղի ունեցած պատմությունները տիեզերական սիրո լույսի ներքո և յուրաքանչյուր իրադարձության մեջ տեսնել այն բարիքը, որն իր համար նախատեսված է ի վերուստ։
Գիրքը կարող եք ձեռք բերել այս հղումով:
Բարի ընթերցանություն եմ մաղթում, և թո՛ղ ամեն պահը ձեր կյանքի լի լինի Տիեզերական սիրո էներգիայով:


