Գրքեր, որոնք առաջարկում եմ կարդալ արձակուրդի ընթացքում

Ահա և ընթերցասերներիս համար այն հիասքանչ շրջանը, երբ վերջապես ունենք հնարավորություն առանց ժամանակային սահմանափակման վայելելու սիրելի գրքերը: Ինձ համար արձակուրդի պատրաստությունը ենթադրում է նաև գրքերի ընտրություն, որոնք ընբոշխնելու եմ լիարժեք հանգստի պայմաններում` լինեմ լողափին, բացօթյա սրճարանում, թե տանն իմ հարմարավետ բազկաթոռին նստած: Սովորաբար արձակուրդային շրջանի համար նախընտրում եմ այնպիսի գրքեր, որոնց ընթերցանությունը աշխատանքային առօրեայում ոչ միշտ է ստացվում. իմ «արձակուրդային գրքրեը» ծավալով ոչ շատ փոքր և շաատ լավ գրքերն են: Գրքեր, որոնք ժամերով և օրերով չես ուզում ձեռքիցդ մի կողմ դնես, որոնք անկախ ծավալից կարդում ես մի շնչով և որոնց ընդհատումը պարտադիր գործերից դրդված պարզապես դաժան պատիժ է ընթերցասերի համար … Читать далее Գրքեր, որոնք առաջարկում եմ կարդալ արձակուրդի ընթացքում

Ваша оценка:

«Մի քանի նախադասություն» ծավալով պատմվածքներ Օ Հենրիից

Այսօր ներկայացնում եմ շատ ընթերցասիրողների կողմից սիրված ամերիկացի գրող Օ Հենրիի՝ ծավալով ամենակարճ՝ ընդամենը մի քանի նախադասությունից բաղկացած պատմվածքներից մի քանիսը: Վայելենք և սկսենք օրը ժպիտով 🙂 Оборотная сторона. Стреляный воробей Она убедилась Читать далее «Մի քանի նախադասություն» ծավալով պատմվածքներ Օ Հենրիից

Ваша оценка:

Кир Булычев. «Можно попросить Нину?»

Զգացմունքային պատմվածք, գրված առաջին դեմքով և այնպիսի պարզությամբ ու անկեղծությամբ, որ պարզապես անհնար է չներգրավվել իրավիճակի մեջ և չհամակվել էմպատիայի զգացումով հեղինակի նկատմամբ: Կարդալ պատմվածքը Читать далее Кир Булычев. «Можно попросить Нину?»

Ваша оценка:

Անդրե Մորուա․ ««Թանատոս-Պալլաս» հյուրանոցը»

Ֆրասիացի գրող, փիլիսոփա, բազում հանճարեղ ստեղծագործությունների հեղինակ Անդրե Մորուայի ««Թանատոս-Պալլաս» հյուրանոցը» փոքրիկ ծավալով պատմվածքը գրավել է ընթերցողների ուշադրությունը գործողությունների հետաքրքիր ընթացքով և յուրահատուկ վերջաբանով, որը դժվար է կանխատեսել… ««Թանատոս-Պալլաս» հյուրանոցը» պատմվածքը իր բացառիկ սյուժեի շնորհիվ կարող է էմոցիոնալ շոկի հասցնել ընթերցողին և չի մոռացվի ընթերցելուց հետո անգամ տասնյակ տարիներ անց: Կարդալ պատմվածքը ռուսերեն Читать далее Անդրե Մորուա․ ««Թանատոս-Պալլաս» հյուրանոցը»

Ваша оценка:

Յանուշ Վիշնևսկի «Միայնությունը ցանցում»

Ժամանակակից գրականության լավագույն և ամենաակտուալ ստեղծագործություններից մեկը… Յանուշ Վիշնևսկիի «Միայնությունը ցանցում» գիրքը գրվել է 2001 թվականին և շատ արագ գրավել է ընթերցողների ուշադրությունը… Այս գիրքը ընթերցում էին մասսայաբար, քննարկում էին ավարտի այլընտրանքային տարբերակները, գրքի մեջբերումները շատերի մտքերում և շուրթերին էին… Հիշում ենք չէ՞, որ «այն ամենից ինչ հավերժ է, ամենակարճ ժամկետը սերն ունի»… Այն քիչ ընթերցասերներին, ովքեր, այնուամենայնիվ, չեն կարդացել գիրքը, առաջարկում եմ անպայման կարդալ: Իսկ մենք էլ կհիշենք ու կվերապրենք գրքի պարգևած զգացողությունները՝ կարդալով մեջբերումները գրքից: Մեջբերումները գրքից Читать далее Յանուշ Վիշնևսկի «Միայնությունը ցանցում»

Ваша оценка:

Энди Вейр. Яйцо.

Ընդամենը երկու էջ ծավալով հիասքանչ պատմվածք կյանքի էության մասին ՝ ողողված անփոխանցելի խորությամբ և իմաստությամբ: Սա այն եզակի ստեղծագործություններից է, որն իր ունիկալ ասելիքով կարող է ցնցող ազդեցություն ունենալ ընթերցողի աշխարհընկալման վրա: Վայելեք այն՝ տրամադրելով Ձեր կյանքից ընդամենը 5 րոպե, որոնք հաստատ անիմաստ ծախսված բազում րոպեների շարքին չեք դասի: Կարդալ Читать далее Энди Вейр. Яйцо.

Ваша оценка:

Рэй Брэдбери. Лучший из возможных миров.

Տղամարդու տեսանկյունից ներկայացվող փոքրիկ պատմվածք ամերիկացի գրող Ռեյ Բրեդբերիից մարդկության կյանքում հավերժ չլուծված և յուրաքանչյուրիս կյանքում անհատական, ունիկալ, որևէ լուծում պահանջող հարցի մասին. ինչպե՞ս լինել երջանիկ մոնոգամ հասարակությունում: Ինչպես կորեկցիայի ենթարկել ուրիշների կողմից ինչ-որ ժամանակ ստեղծված թերի ու անկատար աշխարհը և ստեղծել նոր, հնարավոր բոլոր աշխարհներից լավագույնը քեզ համար` որևէ կերպ պահպանելով համընդհանուր նորմերը կամ շրջանցելով դրանք… Ստեղծել այնպիսի աշխարհ, որում կապրես խաղաղ, երջանիկ ու ներդաշնակ: Կարդալ այստեղ Читать далее Рэй Брэдбери. Лучший из возможных миров.

Ваша оценка:

Էռնեստ Հեմինգուեյ «Բլուրներն ինչպես սպիտակ փղեր»

Քիչ բառերի միջոցով խոր իմաստ հաղորդելու վարպետ Էռնեստ Հեմինգուեյի կողմից ընդամենը մեկ էջ ծավալով պատմվածք կնոջ և տղամարդու փոխհարաբերությունների մասին: Պատմվածքը ներկայացված է սիմվոլիկ ձևով , ինչը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ընթերցողին յուրովի ընկալելու և իմաստավորելու այն, ինչն ուղիղ տեքստով չի ասվում… Կարդալ այստեղ Читать далее Էռնեստ Հեմինգուեյ «Բլուրներն ինչպես սպիտակ փղեր»

Ваша оценка:

Антон Чехов. «Который из трех?»

Հանճարեղ գրող Անտոն Չեխովն, ով մեկ անգամ ասել է, որ հակիրճությունը տաղանդի քույրն է, մարդկությանը ժառանգել է ծավալով փոքրիկ բազմաթիվ գլուխգործոցներ… «Который из трех?» պատմվածքը նրա ամենափոքր ստեղծագործություններից մեկն է… Այս 2 էջում գրողը ներկայացնում է հերոսուհու ապրումները, մտքերն ու գործողությունները՝ կապված ամուսնության և ընտրություն կատարելու հետ: Ընդամենը 2 էջ, որոնք ընթերցողին մտորելու և քննարկելու բազմաթիվ հարցեր կթողնեն… Կարդալ այստեղ Читать далее Антон Чехов. «Который из трех?»

Ваша оценка: