Рей Бредбери. Рассказ о любви

Ամենափխրուն զգացմունքը սերն է, ամենախոցելի մարդը՝ նա, ով սիրում է: Իսկ ի՞նչ ասել սիրո մասին, որը համամարդկային պատկերացումներով որևէ կերպ նախատեսված չէ: Այսպիսի սիրո մասին է ամերիկացի հեղինակ Ռեյ Բրեդբերիի այս հրաշալի պատմվածքը, որի յուրաքանչյուր տողը համահունչ կլինի նրանց հոգու ելևէջներին, ում վիճակվել է առնչվել այս զգացմունքի հետ: Կարդալ պատմվածքը Читать далее Рей Бредбери. Рассказ о любви

Ваша оценка:

Դենիել Քիզ «Пятая Салли»

Յուրաքանչյուր մարդու մեջ իրականում մի քանիսն են ապրում ՝ երբեմն միմյանց հետ հաշտ, երբեմն էլ կոնֆիլկտային պայմաններում։ Չէ՞ որ հաճախ դժվարանում ենք որոշում կայացնել, չենք կողմնորոշվում, թե ինչ ենք ուզում իրականում. պարզապես մեր 2 կամ գուցե 2ից ավելի Ես-երն այդ պահին միմյանց հակասող բաներ են ակնկալում… Երբեմն մենք ինքներս էլ այնքան տարբեր ենք լինում՝ ասես լիովին տարբեր մարդիկ լինենք.. Եվ յուրաքանչյուրիս խնդիրն է հաշտեցնել մեր ներքին ես-երին այնպես, որ նրանք «ասես մեկ մարդ դառնան»: Այդ դեպքում միայն մենք կլինենք ներդաշնակ, խաղաղ ու երջանիկ: Դանիել Քիզի «Пятая Салли» գիրքը հոգեբանական շեղումի մասին է, որի դեպքում մարդու ներքին ես-երը ապրում են յուրաքանչյուրն … Читать далее Դենիել Քիզ «Пятая Салли»

Ваша оценка:

Стефан Цвейг. Фантастическая ночь

Յուրաքանչյուրն իր արժեքներն ու նպատակներն ունի, իր կյանքի ուղին ու իմաստը … Իսկ հոգին հաճախ խոր քուն է մտած… Ու գալիս է պահ, երբ բացվում են հոգու աչքերը և մարդն ունենում է այնպիսի զգացողություններ, որոնք նախկինում օտար էին իրեն… արժեքները գլխիվայր շրջվում են, մտքում ամեն ինչ վերադասավորվում է… Նա արդեն այլ մարդ է, կյանքն արդեն այլ է նրա համար : Եվ բոլորովին կարևոր չէ, որ այդ փոփոխությանը նախորդի գլոբալ, ցնցող իրադարձություն… Ոչ, դա կարող է լինել մի սովորական հանդիպում, մի հայացք, մի խոսք… Իսկ ցնցող իրադարձություններն արդեն մարդու ներաշխարհում են կատարվում: Ցվայգի այս ստեղծագործությունը մեկն է ամենազգացմուքայիններից, ամենահիշվողներից և, անշուշտ, … Читать далее Стефан Цвейг. Фантастическая ночь

Ваша оценка:

Իրվին Յալոմ․ Բուժում Շոպենհաուերով

Տեքստերում իմաստ և խորություն փնտրողների համար Իրվին Յալոմի գրքերն անհերքելի ձգողականություն ունեն: «Բուժում Շոպենհաուերով» գրքի միջոցով Յալոմը հիանալի էքսկուրս է կատարում փիլիսոփա Արթուր Շոպենհաուրի աշխարհում, ներկայացնում փիլիսոփայի գաղափարները, ցույց տալիս նրա կյանքի թե հայտնի, թե բավականին անսպասելի կողմերը … Գիրքն ինքնին փիլիսոփայական քննարկում է կյանքի, մահվան, միայնակության, մարդկային կոչման և այլնի մասին… Քննարկում, որը տեղի է ունենում հոգեբանի մոտ` խմբային թերապիայի սեանսների ձևով, որին ընթերցողն, ասես, մասնակիցներին հավասար ներգրավվածություն ունի: «Բուժում Շոպենհաուերով»-ը, ինչպես Յալոմի գրքերից շատերը, հոգեբանության ասպարեզում մասնագիտական գրականության արժեք ունեցող գեղարվեստական գիրք է` ընթերցվող մեծ ընդգրկվածությամբ և թեթևությամբ միաժամանակ: Կարդալ մեջբերումներ գրքից Читать далее Իրվին Յալոմ․ Բուժում Շոպենհաուերով

Ваша оценка:

Սերը՝ գեղարվեստական գրականություն մեջ. 3 գրական գլուխգործոց սիրո մասին

Սերը վերլուծող, դասակարգող, բացատրող մասնագիտական գրականություն շատ կա։ Հոգեբանները սերը բաժանում են տեսակների՝ սեռական սեր, սեր-մոլագարություն, ընկերական սեր, ռոմանտիկ սեր և այլն, նկարագրում սիրահարի հոգեվիճակը, զգացմունքի ծագումն ու զարգացման փուլերը․․․ սակայն ո՛չ մասնագիտական գրքերում, ո՛չ էլ որևէ այլ տեղ սերը չի կարող ավելի լավ ներկայացվել, քան գեղարվեստական գրականության մեջ։ Այսօր ես ընտրել և ներկայացնում եմ գրականության 3 գլուխգործոց, որոնց հիմնական թեման Սերն է․․․ Ընդ որում՝ ընտրածս 3 ստեղծագործությունները սիրո տարբեր տեսակների մասին են, որոնցից յուրաքանչյուրում սիրո ներկայացումը կատարելության է հասցված ՝ ստիպելով ընթերցողին զգալ սիրահարի հոգու ամեն թրթիռ։ Стефан Цвейг. Письмо незнакомки Анри Барбюс. Нежность Артур Конан Дойль. Любящее сердце Читать далее Սերը՝ գեղարվեստական գրականություն մեջ. 3 գրական գլուխգործոց սիրո մասին

Ваша оценка:

Էրիխ Մարիա Ռեմարկ «Երեք ընկեր»

Հիշենք դասական գրականության գլուխգործոցներից մեկը՝ Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպը: Մենք՝ գրքասերներս, հավաբանար այն կարդացել ենք, սիրում ենք և կվերապրենք գրքի պարգևած զգացողությունները՝ կարդալով մի քանի մեջբերում գրքից․․․ Իսկ եթե դեռևս չենք կարդացել, կհիշենք, որ կա ևս մեկ գիրք «անպայման կարդալու» ցանկից։ • Միայն թե ոչինչ սրտին մոտիկ չընդունել, որովհետև այն, ինչ ընդունես, կուզենաս ուժով պահել: Իսկ ուժով պահել ոչինչ չի կարելի • Համեստությունն ու բարեխղճությունը վարձատրվում են միայն վեպերում: Նման բաները կյանքում սովորաբար օգտագործվում են, ապա մի կողմ շպրտվում: • Հիմար ծնվելն ամոթալի չէ, ամոթ է որպես հիմար մեռնելը: • Երբեք մի ձգտիր չափից դուրս բան իմանալ: Որքան … Читать далее Էրիխ Մարիա Ռեմարկ «Երեք ընկեր»

Ваша оценка:

Ստեֆան Ցվայգ «Սրտի անհամբերություն»

Կարեկցանքի երկու տեսակ գոյություն ունի: Առաջինը` թուլակամ և սենտիմենտալ, որն ըստ էության այլ բան չէ, քան սրտի անհամբերություն, որը շտապում է հնարավորինս արագ ազատվել մեկ ուրիշի դժբախտության տեսքից առաջացած ծանր զգացողությունից: Դա կարեկցանք չէ, այլ ընդամենը բնազդային ցանկություն` պատնեշել սեփական հանգստությունը մերձավորի տառապանքից: Բայց կա մեկ ուրիշ կարեկցանք` իսկականը, որը գործողություն է պահանջում, այլ ոչ թե սենտիմենտներ, նա գիտի, թե ինչ է ուզում, և վճռականությամբ լի, տառապելով ու կարեկցելով անում է ամեն բան, ինչը մարդկային ուժերի սահմաններում է և նույնիսկ դրանից վեր: Ահա, գրքի առաջին պարբերությունը, որը կարծում եմ, բավական է վեպի շունչը զգալու և հասկանալու համար, որ Դուք այն … Читать далее Ստեֆան Ցվայգ «Սրտի անհամբերություն»

Ваша оценка:

Анри Барбюс. Нежность

Սիրո բոլոր տեսակներից ամենահազվագյուտը, ամենահարատևն ու ամենաարժեքավորը հոգատար սերն է, այլ խոսքերով՝ ալտրուիտական սերը։ Զգացմունքային և ազդեցիկ պատմվածք, ևս մեկ փոքրիկ գլուգործոց, որը «հայտնաբերել» եմ մի քանի օր առաջ և մեծ ոգևորությամբ ներկայացնում եմ բլոգիս ընթերցողներին։ Կարդալ այստեղ Читать далее Анри Барбюс. Нежность

Ваша оценка:

Օ․Հենրի «Վերջին տերևը»

Երբեմն օրեր շարունակ կարդում ես որևէ ստեղծագործություն, իսկ ավարտելուց հետո էլ ոչ մի հստակ բան չես զգում ․․․ Երբեմն էլ 10 րոպեում կարդացած ստեղծագործությունը պահում ես սրտումդ միշտ։ Զգացմունքային, հուզիչ, միևնույն ժամանակ իմաստուն պատմվածք, փոքրիկ գլուխգործոց՝ ներկայացված ընդամենը երկու էջով։ Կարդալ այստեղ Читать далее Օ․Հենրի «Վերջին տերևը»

Ваша оценка: