Ժան Պոլ Սարտր «Դռնփակ»

Ֆրանսիացի փիլիսոփա Ժան Պոլ Սարտրը «Դռնփակ» պիեսում ընթերցողին է ներկայացնում դժոխքը: Դժոխք, որում չկան քրիստոնեական պատկերացումներին բնորոշ տանջանքներ, դժոխք, որը հյուրանոցի է նման․ կան սենյակներ, յուրաքանչյուր սենյակում մի քանի հոգի․․․ ուրիշ ոչինչ։ Եվ ինչու՞մ է կայանում Սարտրի դժոխքը, ո՞րն է այն մեծագույն տանջանքը, որից այն կողմ, որից առավել ոչինչ հնարավոր չէ պատկերացնել։ Սարտրի հանճարեղությանն ու մտքի աներևակայելի մեծությանը ծանոթանալու համար բավական է կարդալ, հասկանալ և զգալ փշաքաղվելու աստիճանի հասցնող այս պիեսը։ Այո, այստեղ անհնար է չփշաքաղվել, չհուզվել, չարտասվել, սակայն ոչ այնպես, ինչպես սրտաճմլիկ, ծանր պատմություններից ես արտասվում ․․․ Սա այլ էմոցիաներ են, սա հուզմունք է հիացմունքից, որը կզգա նա, ով … Читать далее Ժան Պոլ Սարտր «Դռնփակ»

Ваша оценка:

Ազնավուրը՝ Ազնավուրի մասին

• Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ,հ եգնանքով և արհամարանքով լի ժպիտներ.«Մի համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար», «Թողեք ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա ժամանակ չունենք կորցնելու»…Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար… • Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ … Читать далее Ազնավուրը՝ Ազնավուրի մասին

Ваша оценка:

Ֆրեդերիկ Բեգբեդեր «Սերն ապրում է 3 տարի»

Գիրքն, ասես, դիպուկ և շատ պարզ ոճով գրված արտահայտությունների հավաքածու լինի հետևյալի մասին․ սեր, ամուսնություն, սեր՝ առանց ամուսնության, ամուսնություն՝ առանց սիրո և ամեն ինչ՝ կապված սիրո և ամուսնական կյանքի հետ։ Արտահայտություններ, որոնք արտացոլում են իրականությունը, որն ապրել, ապրում կամ ապրելու է յուրաքանչյուրը՝ համակերպվելով կամ առանց համակերպվելու, գիտակցելով կամ չգիտակցված, բարձրաձայնելով կամ լռելով․․․ Գիրքն արժանի է, որպեսզի այն կարդա յուրաքանչյուրը՝ անկախ պատկերացումներից սիրո և ամուսնության մասին, անկախ ամուսնական կարգավիճակից, անկախ սիրահարված լինելուց կամ չլինելուց․․․ և կարդա՝ անկախ էմոցիաներից, որը ստանալու է արդյունքում՝ լինեն դրական, թե բացասական։ Սա միանշանակ այն գրքերից է, որի կարիքը ներկայիս ժամանակաշրջանն ուներ, և այն պարզապես չէր կարող … Читать далее Ֆրեդերիկ Բեգբեդեր «Սերն ապրում է 3 տարի»

Ваша оценка:

Էրիխ Մարիա Ռեմարկ «Հաղթական կամար»

Գրքերի՝ լրիվ ուրիշ, նոր, յուրահատուկ, անսահման գերող, խորն ու անծայրածիր աշխարհի դռներն է բացում գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկը․ աշխարհ, որն այլևս չես ուզում լքել։ • Կյանքում քիչ բան կա, որ կարևորությունը երկար է պահպանում։ • Մարդը երբեք չի կարող կոփվել։ Նա կարող է շատ բաների ընտելանալ։ • Ուրիշ ի՞նչ կարող է մարդը մյուսին տալ, բացի մի քիչ ջերմությունից։ Եվ ի՞նչը կարող է դրանից ավելի լինել… • Մարդը կարող է վիրավորանքից պաշտպանվել, բայց կարեկցանքից՝ երբեք։ • Մեզ միշտ թվում է, թե մենք օգնեցինք մարդուն, մինչդեռ նրանից հեռանում ենք հենց այն ժամանակ, երբ նրա համար ամենածանր պահն է։ • Ապրել՝ նշանակում … Читать далее Էրիխ Մարիա Ռեմարկ «Հաղթական կամար»

Ваша оценка:

О’Генри. Среди текста

Ամերիկացի գրող Օ’Հենրիի հետ հաճելի ժամանցը երաշխավորված է ցանկացած գրական ոճ նախընտրող ընթերցողի համար։ Հետաքրքրություն, հիացմունք և իհարկե՝ ժպիտ․․․ այսպիսի զգացողություններ են պարգևում Օ’Հենրիի՝ գրավիչ սյուժեով, անսպասելի ավարտով և նուրբ հումորով հագեցած պատմվածքները։ Այսպիսին է «Среди текста» պատմվածքը (հայերեն թարգմանությունը չգտա), որը տեղափոխում է ընթերցողին մի քանի տարբեր էմոցիոնալ դաշտեր՝ պատմվածքի սկզբում, ընթացքում և վերջում։ Բարի ընթերցանություն եմ մաղթում )) Կարդալ այստեղ Читать далее О’Генри. Среди текста

Ваша оценка:

Стефан Цвейг. Летняя новелла

Երբեմն հանճարեղ մարդու աշխարհին առնչվելու, մեծ գրողի հետ շփվելու և հոգևոր բավականություն ստանալու համար անհրաժեշտ չէ ունենալ շատ ազատ ժամանակ: Երբեմն 20 րոպեն էլ է բավական: Ցվայգը պարգևել է մեզ այդ շռայլությունը իր փոքր ու հիասքանչ նովելաների միջոցով: Կարդալ այստեղ Читать далее Стефан Цвейг. Летняя новелла

Ваша оценка:

Անտոն Չեխով «Պատյանով մարդը»

Ես պարզապես չէի կարող չգրել այս գլուխգործոցի մասին, որը, կարդալուն պես ( իսկ դա շատ տարիներ առաջ էր ), միանգամից մտել և մինչ այսօր իր ամուր տեղն ունի իմ սիրելի ստեղծագործությունների շարքում: «Պատյանով մարդը» պատմվածքը պետք է կարդան բոլորը, անպայման: Եվ այդպես էլ նախատեսված է, քանի որ այն ներառված է պարտադիր ընթերցանության դպրոցական ծրագրում: Բայց այս պատմվածքը պետք է կարդալ ոչ միայն կամ ոչ այդքան դպրոցական տարիքում, (երբ հնարավոր է անգամ ստեղծագործություն ողջ խորությունը դժվար լինի ըմբռնել) այլ վերընթերցել կյանքի ընթացքում պարբերաբար: «Պատյանով մարդը» պատմվածքի հերոսը մի մարդ է, որին ճանաչում ենք բոլորս: Մի մարդ, ով ապրել է Չեխովի ժամանակաշրջանում … Читать далее Անտոն Չեխով «Պատյանով մարդը»

Ваша оценка:

Элбом Митч․ Величайший урок жизни, или Вторники с Морри.

Որքան հարցեր կան կյանքում, որոնք հաճախ ինքներս մեզ տալիս ենք։ Եվ որքան կցանկանայինք, որպեսզի լիներ մեկը, ով կկարողանար պատասխանել մեր բոլոր հարցերին․նա, ով ավելի փորձառու է, ավելի իմաստուն, նա, ով զգացել է այն, ինչին մենք դեռ չենք հասել… որքան կցանկանայինք ապրել այնպես, որպեսզի հետո փոշմանելու բան քիչ լիներ։ Գիրքը իրական պատմություն է, որը, ասես, կյանքի մասին խորը և զգացմունքային դասախոսություն լինի Ուսուցչի կողմից (հեղինակի սոցիոլոգիայի դասախոսի), ով շուտով պատրաստվում է լքել կյանքը և իր կյանքի վերջին ամիսներին տեսնում է ամեն բան կյանքում այլ կերպ` ավելի բաց աչքերով և բաց սրտով: Սա այն գրքերից է, որը գրավում է հենց միանգամից. առաջին … Читать далее Элбом Митч․ Величайший урок жизни, или Вторники с Морри.

Ваша оценка:

Օլդոս Հաքսլի. «Գեղեցիկ նոր աշխարհ»

Իրականություն, որում մարդկանց ցանկությունները լիովին համապատասխանում են հնարավորություններին, չկա ցավ ու տառապանք, կա միայն հաճույք, հեռացում բնությունից դեպի հարմարավետություն յուրաքանչյուր մարդու և հասարակության համար, հասարակական կայունություն և յուրաքանչյուր էակի երջանկություն ու ներդաշնակություն նրանում: Հնարավո՞ր է արդյոք վերակառուցել աշխարհն այս ուղղությամբ… և ինչպե՞ս… Գրքում հեղինակը ներկայացնում է ապագա աշխարհի իր մոդելը, աշխարհ, դեպի որը մենք այսօր գնում ենք և գուցե` հասնենք… և ինչպե՞ս մենք այսօր կընկալենք այդ նոր աշխարհը և դրա ձևավորման ընթացքը` կհամարե՞նք այն իդեալական աշխարհ, թե՞ պարզապես անհեթեթություն: Русский Читать далее Օլդոս Հաքսլի. «Գեղեցիկ նոր աշխարհ»

Ваша оценка: